Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է յոթ մարդու, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է արտակարգ իրադրությունների ծառայության ներկայացուցիչը։

«Հիվանդանոցում մահացել է մի կին, զոհերի թիվը հասել է յոթի։ Տուժել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հրդեհ է բռնկվել Մոսկվայի Մեժդունարոդնայա փողոցում. այրվել է մի շենք, որտեղ գտնվում է «МКМ» հյուրանոցը։ Հրդեհի մասին տեղեկությունը ՌԴ ԱԻՆ-ն ստացել է երեքշաբթի, ժամը 21.20-ին։ Նախնական տվյալներով՝ հրդեհն սկսվել է 16 հարկանի շենքի հինգերորդ հարկում։ Կրակն արդեն մարվել է։ Փրկարարներն ավելի վաղ տեղեկացրել էին վեց զոհի եւ ինը տուժածի մասին։