Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը չորեքշաբթի հայտարարել է, որ Իսպանիան վեց Leopard 2A4 մարտական տանկ կուղարկի Ուկրաինա, հաղորդում է Europress-ը:

Ըստ նրա՝ Մադրիդը կարող է ավելին ուղարկել «անհրաժեշտության դեպքում» եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ՆԱՏՕ-ի հարցմանը համապատասխան։

Մեկ տարի առաջ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության վերաբերյալ Կոնգրեսում կայացած բանավեճի ընթացքում Ռոբլեսը հայտարարել է, որ Իսպանիան արդեն վերանորոգում է տանկերը՝ դրանք Կիեւին փոխանցելու համար: