ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ փետրվարի 16-ին Նորվեգիայի կառավարությունը Ուկրաինային օգնության հնգամյա ծրագիր է ներկայացրել, գրում է «Московский комсомолец»-ը։
«Մինչեւ 2027 թվականը Օսլոն, երկրի նավթագազային ռեկորդային եկամուտների հաշվին 7,5 միլիարդ դոլար կհատկացնի Կիեւին աջակցելու համար, այդ թվում՝ առաջադեմ սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով»,- ասել է Զախարովան։





























