44-օրյա պատերազմից հետո Թուրքիան մտավ Հարավային Կովկաս, ինչը չէր եղել վերջին 200 տարիներին։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Վարդան Հակոբյանը։
44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը խաղաղապահներ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում, սակայն նրանք ստիպված են Թուրքիային էլ թույլ տալ տարածաշրջան։
Նա հավելել է, որ Թուրքիան լիովին կախված է ԱՄՆ-ից եւ հանդիսանում է համաշխարհային ծրագրի մասնակից, որն իրականացվում է Բիլի Քլինթոնի իշխանության գալուց հետո արդեն 30 տարի։
«Թուրքիան չի կարող խուսափել այդ նախագծից։ Էրդողանի ողջ քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա դեմ չէ այդ ծրագրին, այլ ցանկանում է օգտվել դրանից։ Էրդողանի ամբողջ նպատակը նեոօսմանիզմի քաղաքականությունն իրականացնելն է»,- նշել է Հակոբյանը։
Նախկին հյուպատոսը կոչ է արել երկրաշարժի հետեւանքով Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխության հույս չունենալ։
Դիվանագետը անտեղի է համարել խոսել խաղաղության երաշխիքի մասին այն պայմաններում, երբ տարածաշրջանում անորոշ վիճակ է տիրում։




























