Կարծում եմ դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով առանցքային կարեւորություն ունի, որովհետեւ դատարանի որոշումները իրավաբանորեն պարտադիր են: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Լուրերի հետ զրույցում ասաց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Դատարանի նախագահը երբ որ ընթերցում էր որոշումը շեշտեց, որ դատարանի որոշումն առաջացնում է իրավաբանական պարտավորություն եւ փաստացի ստացվում է, որ բացի իրավաբանական պարտավորությունից, Ադրբեջանն ունի եւս մեկ իրավական պարտավորություն արդեն դատարանի որոշմամբ ամրագրված արդեն ապահովել Լաչինի միջանցքով, բեռների, անձանց անվտանգ տեղափոխումը երկու ուղղությամբ: Եւ կարծում եմ, սա առանցքային կարեւոր զարգացում է թե անվտանգային, թե իրավական առումով, եւ բնականաբար, սա արդեն պետք է քաղաքական առումով էլ օգտագործվի հայկական կողմից բոլոր հնարավոր հարթակներում եւ սա նաեւ փաստում է այն հանգամանքը, որ Հայաստանի կողմից ներկայացված ապացույցներն ու պահանջները բխում են թե միջազգային իրավունքից եւ թե արդարացի են, հիմնված են բավարար չափով ապացուցողական զանգվածի վրա»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ դա լավ արձագանք չի ունենա միջազգային հանրության կողմից:
«Արդեն մենք գործ ունենք այլ հարթության հետ, միջազգային, իրավական հարության հետ եւ Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումը առաջացնելու է զուտ առնվազն հեղինակության խնդրից եւ ալ լուրջ բարդություններ եւ, բնականաբար, հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ անընդհատ հիշեցնելու այս նոր պարտավորության մասին եւ ադրբեջանական կողմին եւ միջազգային հանրությանը, եւ այդ դեպքում, չեմ կարծում, թե ադրբեջանական կողմից է բխում այս որոշումը չկատարելը»,- նշեց նա:
Միջազգային իրավական հարցերով ներկահժյացուցիչը նշեց, որ դատարանի որոշման կատարման համար չկան նշված կոնկրետ ժամկետներ, սակայն դատարանի որոշումը ենթադրում է անհապաղ իրականացում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով վերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:
Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը՝ 2 ուղղություններով