ԱՄՆ-ի եւ Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաները ավարտել են  «անվտանգության եւ դիվանագիտության» մի շարք հարցերի շուրջ քննարկումները, ներառյալ Թայվանի նեղուցում իրավիճակը եւ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ  լարվածությունը՝ Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման ֆոնին: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է դիվանագիտական ​​շրջանակներում աղբյուրը։

ԱՄՆ-ի եւ Թայվանի ներկայացուցիչների բովանդակալից հանդիպումները կայացել են երկու երկրների միջեւ խորհրդակցություններից հետո, որոնք կազմակերպվել էին հունվարի 6-ին Ամերիկյան ինստիտուտի կողմից։

ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Վաշինգտոնի քաղաքականությունը մնում է անփոփոխ, սակայն չեն հաստատել կամ հերքել երեքշաբթի կայացած բանակցությունների փաստը։

«Ես չեմ կարող մեկնաբանել որեւէ կոնկրետ հանդիպում, բայց կարող եմ ասել, որ մենք ոչ պաշտոնական հարաբերություններ ենք պահպանում Թայվանի հետ եւ շարունակում ենք համագործակցել՝ համաձայն մեր երկարամյա քաղաքականության», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։