Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի գլխավորությամբ, այցելել է Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության եւ ռազմածովային ուժերի զորամասեր, հայտնում է ՊՆ-ն։  Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պատվիրակությանը մանրամասն տեղեկացրել են հատուկ նշանակության ջոկատների պատրաստման ընթացքի մասին, տրվել են հյուրերին հետաքրքրող հարցերի պատասխանները։ Այնուհետեւ վրացական պատվիրակությունը այցելել է ռազմածովային ուժերի զորամաս, ծանոթացել զորամասում անձնակազմի համար ստեղծված պայմաններին, նրանց պատմել են զորամասի ստեղծման պատմության եւ գործունեության մասին։