ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ, այդ թվում՝ պայքարելով արդեն իսկ ընդունված սահմանափակող միջոցների շրջանցման դեմ, հինգշաբթի ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
«Մենք ձգտում ենք ուժեղացնել պատժամիջոցները եւ լուծել գործող միջոցները խախտելու խնդիրը», - Associated Press-ը մեջբերում է Հնդկաստանում գտնվող Յելենի խոսքը:
Բացի այդ, Յելենը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի երկարացնել 2022 թվականին Ստամբուլում կնքված գործարքի ժամկետը, որը թույլ է տալիս հացահատիկ արտահանել Ուկրաինայից։





























