Չինական «Չանչժեն-3B» հրթիռակիրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել ChinaSat-26 կապի արբանյակը, հինգշաբթի հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC):

Արձակումն իրականացվել է Սիչան տիեզերակայանից Պեկինի ժամանակով ժամը 19:49-ին: 

Կորպորացիայի տվյալներով՝ արբանյակն ունի 100 Գբիթ/վ-ից բարձր թողունակություն եւ կկարողանա կապ ապահովել Չինաստանի ողջ տարածքում:

Դուրս բերված սարքը շահագործելու է չինական China Satellite Communications պետական ընկերությունը։