ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատժամիջոցների ցուցակներում ընդգրկել է ավելի քան 80 իրավաբանական անձանց, որոնց թվում են նաեւ չինական ընկերություններ, որոնց կասկածում են «ռուսական պաշտպանական ոլորտին աջակցող գործունեության մեջ»։
Բայդենի վարչակազմը վերջերս մտահոգություն է հայտնել, որ Չինաստանը կարող է դիտարկել Ռուսաստանին զենքի ուղղակի մատակարարման հնարավորությունը։ Գերմանական Der Spiegel թերթը գրել է, որ Ռուսաստանը կամիկաձե դրոններ գնելու շուրջ բանակցություններ է վարում անօդաչու թռչող սարքերի չինական արտադրողի հետ։ Պեկինը հերքում է նման մտադրությունները ։
Պատժամիջոցների մյուս միջոցները կձեռնարկվեն G7 երկրների հետ համատեղ եւ պատժամիջոցներ կներառեն Ռուսաստանի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի ավելի քան 200 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դեմ, որոնք կասկածվում են Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու մեջ:





























