Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ ապրիլի սկզբին կայցելի Չինաստան, մասնավորապես, որպեսզի Պեկինից օգնություն խնդրի «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու հարցում», հաղորդում է Reuters-ը:

Ուրբաթ օրը Չինաստանը կոչ է արել Ուկրաինայում համապարփակ հրադադար հաստատել եւ առաջ քաշել 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր: 

«Այն փաստը, որ Չինաստանը մասնակցում է խաղաղության ջանքերին, լավ է»,-Փարիզում գյուղատնտեսական տոնավաճառում լրագրողների հետ զրույցում ասել է Մակրոնը:

«Չինաստանը պետք է օգնի մեզ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա երբեք չօգտագործի քիմիական կամ միջուկային զենք եւ որպեսզի դադարեցնի իր ագրեսիան՝ որպես բանակցությունների նախապայման»,-հավելել է նա: