Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կիրակի օրը «խորը վիշտ» է հայտնել նավի խորտակման կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 30 միգրանտ, եւ խոստացել է դադարեցնել անօրինական ծովային միգրացիան՝ նոր ողբերգությունները կանխելու համար, հաղորդում է Reuters-ը։
«Վարչապետ Ջորջիա Մելոնին իր խորը վիշտն է հայտնում բազմաթիվ կյանքերի համար, որ կտրվել են մարդկանց առեւտրով զբաղվողների պատճառով: Կառավարությունը ձգտում է կանխել (միգրանտների) մեկնումը եւ նրանց հետ կապված այդ ողբերգությունները եւ կշարունակի դա անել՝ առաջին հերթին առավելագույն համագործակցություն պահանջելով մեկնման եւ ծագման (միգրանտների) երկրներից»,- ասված է Իտալիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։





























