Ալժիրը կրկին կբացի Կիեւում իր դեսպանատունը՝ Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու պատճառով փակելուց մեկ տարի անց, կիրակի հայտնել է Ալժիրի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով ԱԳՆ հայտարարությանը։

«Այս որոշումը համապատասխանում է Ալժիրի պետության շահերին եւ այս երկրում ազգային համայնքի շահերի պահպանմանը»,- մեջբերել է պետական հեռուստատեսությունը ԱԳՆ հայտարարությունը։

«Կիեւում Ալժիրի դեսպանատունը, որը դադարեցրել է իր գործունեությունը Ուկրաինայում անվտանգության վատթարացման պատճառով, կկառավարի գործերի ժամանակավոր հավատարմատարը»,- հայտնել է երկրի ԱԳՆ-ն։

Դեսպանատան աշխատանքի վերսկսման որոշումն ուժի մեջ կմտնի «հնարավորինս շուտ», ասվում է հայտարարության մեջ։

Դեսպանատունը փակվել էր անցյալ տարվա մարտին՝ Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո, հայտնում է Reuters-ը։