Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը եւ նրա տիկինը՝ Քամիլան, հրաժարվել են 260-ամյա հանրահայտ Gold State կառքից՝ թագադրման արարողության գնալու ճանապարհին, գրել է Daily Mail-ը։ Այն մշտապես օգտագործվել է նոր միապետի թագադրման ժամանակ՝ նրան Բուկինգհեմյան պալատից հասցնելով Վեսթմինսթերյան աբբայություն։

Նշվել է, որ ընտրվել է այլ փոխադրամիջոց։ Պարբերականի տվյալներով՝ Gold State կառքը թագավորին ու նրա տիկնոջը հակառակ ուղղությամբ՝ աբբայությունից պալատ կտանի։

Եղիսաբեթ II-ը Gold State-ն օգտագործել է 1953թ. թագադրման գնալիս։ Բայց ավելի ուշ՝ 2018թ., խոստովանել է, որ ուղեւորությունն «ահավոր» էր, քանի որ 1762թ. կառքը վատ անվահեծ ունի՝ ճոճքը ճանապարհին խիստ զգալի է։