Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ասել է, որ Բելգրադն ու Պրիշտինան կարող են ընթացիկ 2023 թվականին պայմանավորվել հարաբերությունների կարգավորման շուրջ, գրում է Euractiv-ը։ Նրա խոսքով՝ համապատասխան գործարքն անհրաժեշտ է կոսովյան կողմին։

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորում, եւ դրան կարելի է հասնել փոխադարձ ճանաչմամբ՝ որպես կենտրոնական տարր։ Իհարկե, նպատակն այս տարի այս համաձայնագրի կնքումն է։ Մնում է քննարկել, եւ դա ամենեւին էլ հեշտ չի լինի, իրականացման մեխանիզմը, միջազգային երաշխիքները եւ ժամանակային հաջորդականությունը, թե ինչ, ինչպես եւ երբ»,- ասել է Կուրտին։

Ինչպես նշել է Կոսովոյի վարչապետը, Կոսովոյի հարցով ԵՄ նոր առաջարկը նախաբանում վերաբերելու է «ազգային փոքրամասնություններին» եւ համընդհանուր հասկացություններին, ինչպիսիք են անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Նա նաեւ հավելել է, որ չնայած գործարքը հուսադրող է. «Մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի համաձայնագրերի չհասնենք, որոնք չեն անցնում մարդու իրավունքների թեստը ժողովրդավարական եւ հանրապետական ​​կարգի սահմանադրության համար, բայց միեւնույն ժամանակ պետք է հիշենք, որ բոլոր Բալկաններում կան ազգային փոքրամասնություններ»: