Ռուս տնտեսական օպերատորները պատրաստ են շարունակել ներգրավվել ադրբեջանական տարածքների հետ հակամարտային վերականգնման գործում։ Այս մասին Բաքվում փետրվարի 28-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից անցել է մեկ տարի, Մոսկվայում անցյալ տարի երկու երկրների նախագահներն այս հռչակագրում արձանագրել են հարաբերությունների նոր որակ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն այն անվանել է պատմական փաստաթուղթ։

«Մենք կասկած չունենք, կա ընդհանուր ըմբռնում, որ երկու երկրների միջեւ դաշնակցային համագործակցության խորացումը կարեւոր կայունացնող դեր կխաղա տարածաշրջանային հարցերում»,- ընդգծել է Լավրովը։

Նա ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հանդես են եկել մեգանախագծերի իրականացման միջոցով գործնական համագործակցության հետագա զարգացման օգտին, դրանց թվում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը, տարածաշրջանում այլ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, վառելիքաէներգետիկ համալիրի, արդյունաբերական արտադրության ոլորտում համագործակցությունը։