Ղազախստանը սերտորեն համագործակցում է Միացյալ Նահանգների հետ՝ խուսափելու ղազախական բիզնեսի կամ արդյունաբերության նկատմամբ արեւմտյան երկրորդական պատժամիջոցներից, ասել է փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեյբերդին։
«Ամերիկյան կողմը մեզ նախապես տեղեկացնում է հնարավոր դեպքերի մասին, որոնց վրա կարող են կիրառվել երկրորդական պատժամիջոցներ, ինչի համար մենք երախտապարտ ենք։ Այսօր մենք չունենք ոչ մի ղազախական ընկերություն կամ ոլորտ, որը կհայտնվի երկրորդական պատժամիջոցների տակ», - ասել է նա՝ Կենտրոնական Ասիայի երկրների եւ ԱՄՆ-ի արտաքին կապերի գործակալությունների ղեկավարների C5 + 1 ձեւաչափով հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ընթացքում։





























