Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ փետրվարին Օմանի ծոցում իրանական զենքի մաքսանենգության կասկածանքով նավ է կալանվել, հաղորդում է Sky News-ը: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ նավն Իրանի հարավում հայտնաբերել են ԱՄՆ հետախուզական ինքնաթիռն ու անօդաչուն։ Դրանից հետո այն փորձել է մտնել Իրանի տարածքային ջրեր, սակայն նրան կանգնեցրել են Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային հետեւակայինները եւ բարձրացել նավ։

Նավի վրա գտել են միջին հեռահարության բալիստիկ հրթիռների դետալներ։