Այսօր մենք Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ մտքեր փոխանակեցինք: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Ինչպես դուք հետեւել եք, վարչապետ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում: Այս ճանապարհին մենք ցանկանում ենք շարունակել օգնել Հայաստանին՝ մեր հնարավորությունների սահմաններում»,-ասաց նա:

Շոլցը կարեւոր համարեց, որ նախորդ տարի Գերմանիան սկսել է Հայաստանի հետ զարգացման ոլորտում համագործակցությունը:

«Եվրոպական մակարդակում մենք աշխատում ենք Արեւելյան գործընկերության շրջանակում, այստեղ էլ օգնելու  բարեփոխումների ճանապարհին: Մենք նաեւ խոսեցինք Ռուսաստանի հարձակողական պատերազմի մասին եւ Հարավային Կովկասի եւ Հայաստանի նկատմամբ նրա զգալի ազդեցության մասին: Ես գիտակցում եմ, որ հատկապես Հայաստանի վրա զգացվում է այդ ազդեցությունը, այդ պատճառով կրեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկարաժամկետ լուծման գնան քայլ առ քայլ: Վարչապետն ինչ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները»,-ասաց Շոլցը: