Մենք ուզում ենք մեծ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի եւ  Գերմանիայի միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, Գերմանիա այցի ընթացքում Գերմանիայի կանցլե Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շոլցին ջերմ ընդունելության եւ բովանդակալից ու արդյունավետ քննարկումների համար:

Մենք ուզում ենք մեծ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի եւ  Գերմանիայի միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են եւ երկկողմ, եւ բազմակողմ  հարթություններում,  ինչի վկայությունն են հատկապես վերջին շրջանում բարձր մակարդակով փոխայցերն ու ակտիվ շփումները:

Քննարկել ենք Հայաստան-Գերմանիա առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել ենք երկուստեք շարունակական ջանքերը առեւտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան պահպանելու, փոխադարձ ներդրումները խրախուսելու ուղղությամբ:

Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարության բարեփոխումների ռազմավարության շրջանակում Հայաստանի ընդգրկումը որպես երկկողմ գործընկեր ինչ հիանալի հնարավորություն է ընձեռնում Հայաստանում ընթացիկ բարեփոխումների եւ ծրագրերի կայուն շարունակականությունը: Անդրադարձել ենք Հայաստան- Գերմանիա ֆինանսական եւ  տեխնիկական համագործակցությանը, մասնավերապես գերմանական միջազգային համագործակցության, գործակալությունների գործունեությանը Հայաստանում»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ Գերմանիան եւ Հայաստանը բնապահպանության ոլորտում համագործակցության երկարամյա  փորձ ունեն. «Փոփոխվող կլիմայի պայմաներում, մենք հետաքրքրված ենք զարգացնելու այդ համագործակցությունը, ջրային  ռեսուրսների կառավարման, անտառվերականգնման եւ վերականգնվող էներգիայի ոլորտներում: Մենք հետաքրքրված ենք նաեւ կանաչ ջրածնի զարգացմանհարցում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ երկու երկների միջեւ արդյունավետ համագործացություն է զարգանում գիտակրթական ոլորտում: Հայկական եւ գերմանական բուհերի եւ անհատ գիտնականների միջեւ կա արդյունավետ համագործակցություն, որը զարգացման մեծ ներուժ ունի: Չափազանց կարեւոր են նաեւ համատեղ մշակութային միջոցառումները եւ մարդկանց միջեւ շփումները»:

Վարչապետը նշել է, որ երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի ու Գերմանիայի միջեւ հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ եւ պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով հետեւողականորեն համագործակցելու նոր, ավելի հավակնոտ օրակարգ ձեւավորելու հարցում:

«Մեր հանդիպման օրակարգում էր նաեւ Հայաստան- Եվրամիություն գործընկերությունը, ընդծել ենք համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը, որը համագործակցության նոր հեռանկարներ է բացում Եվրամիության անդամ երկրների հետ մեր եկկողմ հարաբերություններում:

Ցանկանում եմ կրկին մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի կառավարությանը, Հայաստանում նոր, երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոմանն աջակցելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ այդ առաքելությունը էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում»,- ասել է նա: