Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը, համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, երկուշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Երկու կողմերը դրական են գնահատել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակն ու դինամիկան։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցերը», - նշվում է հաղորդագրությունում։

Ղեկավարները պայմանավորվել են պահպանել հետագա շփումները։