Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, մի քանի կնճիռ էր պարունակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա հայտարարում ՝ «Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի», եւ որը քննարկան առարկա դարձավ Հայաստանում, հեռացվել է կայքից:

Նա ընթերցեց, թե ինչպես է այն ձեւափոխվել. «Այդ տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիեւը հավատարիմ է այդ գործընթացին, ինչպես նաեւ վարչապետ Փաշինյանը»:

«Այստեղից երկու վարկած կարող ենք քննարկելի. Կամ Կլաարը դիտավորյալ ինչ-որ բան է լսեցնում, որ Նիկոլ, մենք քո խոստումները գիտենք, դու դա մեզ մոտ ես տվել եւ հիմա պետք է անես, թե չէ, տես, ես քո ժողովրդի մոտ խայծը արդեն գցում եմ: Կամ ադրբեջանական մշտական տարբերակն է, որ ադրբեջանական մեդիաները սիրում են խեղաթյուրել  պաշտոնյաների հետ հարցազրույցները, մտքերը, մենք դա էլ ենք տեսել: Ինձ մոտ այս երկու վարկածներն են՝ նախազգուշական կրակոց, որը հետո կարող են փոխել, եւ երկրորդը, ադրբեջանական մեդիա մանիպուլյացիաներն են: Այս դեպքում՝ երկրորդ տարբերակը այնքան էլ հավանական չեմ համարում, որովհետեւ այնքան խելք ունեն ադրբեջանցիները, որ էքսկլյուզիվ հարցազրույցը չմանիպուլացնեն»,-ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով, կա բանակցությունների երկու տրեկ, հարթակ՝ արեւմտյան եւ ռուսական. «Ռուսականում ե՞րբ եք վերջին անգամ տեսել լուրջ ակտիվություն, վաղուց չկա: Այն պահից, երբ Արարատ Միրզոյանը թռավ պայմանավորվածությունից, որ գնա ու բան ասի ըստ իրենց Լաչինի միջացնքի փակման մեղավոր Ադրբեջանին ու Ռուսաստանին, այդ տրեկը չկա: Կա արեւմտյան ինտենսիվ տրեկ, եւ պատահական չէ, որ վերջին օրերին միանգամից երեք արեւմտյան պաշտոնյա էր տարծաշրջան այցելել՝ Կլաարը եւ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները: Գնում է պրոցես եւ այդ փաստաթուղթը ես հրապարակել եմ, այդ փաստաթուղթը ինձ տվել են Բրյուսելից: Այս դավաճաններից որեւէ մեկը չկարողացավ ասել, որ այդ փաստաթուղթը կեղծ է, որովհետեւ գիտեն, որ կեղծ չի:

Գուցե այն մարդիկ, որ ինձ տվել են այդ փաստաթուղթը, լսիվ են արել նաեւ Նիկոլի խոստումների մասին, ուզեցել են ես էլ իմանամ՝ Նիկոլն ինչ է խոստացել ու ինչից է հիմա թռնում: Կլաարի հայտարարությունը գուցե այդ փաստաթղթի տրամաբանության մե՞ջ է:

Արեւմտյան տրեկն այսօր Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի սիրած տրեկն է: Նիկոլը հաստատ ոչ Արցախի, ոչ էլ հայաստանի հարցով մտահոգված չէ, ինքը որպես խամաճիկ շարունակում է օգտագործվել աշխարհաքաղաքական խաղերում, դրա համարա եւմտյան տերկն իր համար դառնում է գերակա: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը վերջին հարցազրույցում ասում է՝ մենք դեմ չենք ռուսական տարբերակին, թող ռուսները գնան Ադրբեջանին  համոզեն, որ ԼՂ հարցը չփակենք: Այնպես է խոսում, կարծես ռուսներն են Ղարաբաղի հարցը բարձրացրել, ոչ թե հայերը: Ռուսներն արդեն ձեզ ասել են, որ ձեզ առաջարկվել է, դուք մերժել եք: Լավրովն ասում՝ Պրահայի հայտարարությունից հետո մեզնից ի՞նչ եք ուզում, գնացել եք հիմարությունների տակ եք ստորագրել»,-հայտարարեց Աշոտյանը:

Նա նաեւ նկատեց, ր Կլաարի ամբողջ հարցազրույցը նրա մասին էր, որ սա պոստկոնֆլիկտային կարգավորում է. «Նա այնպես է խոսում, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք հիմա կոնֆլիկտի հետեւանքներն ենք վերացնում, ինչը հակասումէ  ԵՄ պաշտոնական  տեսակետին: ԵՄ պաշտոնական տեսակետն այն է, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, որը արձանագրված է մի քանի փաստաթղթերում: Այսինքն ԵՄ-ն Կլաարի շուրթերով այնքան է մտնում, որքան հայկական կողմը իրենց թույլ է տալիս: Թղթերով ԵՄ տեսակետն ուրիշ է, բայց քանի որ ՀՀ իշխանությունն այդ թղթերին տեր չի, կոնֆլիկտին տեր չի, ձեռքները լվում են, ԵՄ-ն էլ թղթով գրում է ճիշտը, իսկ տակից անում է այն, ինչը հայկական կողմն իրեն թույլ է տալիս»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում