Հույն եւ թուրք պաշտոնյաների միջեւ կապի բաց ուղիների պահպանման ջանքերի շրջանակներում երկու երկրների պաշտպանության նախարարներ Նիկոս Պանայոտոպուլոսը եւ Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Ekathimerini-ն:
Զրույցի ընթացքում կողմերը համաձայնել են մշակել օրակարգ՝ հիմնված բարիդրացիական հարաբերությունների եւ միջազգային իրավունքի վրա։
Նախարարները ցավակցություններ են փոխանակել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ, ընդ որում, Աքարը Պանայոտոպուլոսին հրավիրել է այցելել երկրաշարժից տուժած շրջաններ՝ սեփական աչքերով իրավիճակը տեսնելու համար:





























