14-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 1-ին նստաշրջանի պատգամավորները շաբաթ օրը հավանություն են տվել ՉԺՀ պետխորհրդի նոր վարչապետի թեկնածությանը, նա դարձել Է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Ցյանը: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետի թեկնածությունն առաջադրել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը, որը նախօրեին վերընտրվել էր պետության ղեկավարի պաշտոնում երրորդ ժամկետով: Լի Ցյանն ընդգրկվել է Կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի նորացված կազմի մեջ 2022 թվականի հոկտեմբերին կուսակցության XX համագումարում: 2017-2022 թվականներին զբաղեցրել Է Շանհայի կուսկոմի քարտուղարի պաշտոնը։
63-ամյա Լի Ցյանը ծնունդով Չժեցզյան արեւելյան նահանգից է, կոմկուսի շարքերը համալրել է 23 տարեկանում։ Նա ավարտել է կենտրոնական կոմիտեին կից կուսակցական դպրոցը, ունի մագիստրոսի կոչում Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանում՝ բիզնեսի կառավարում մասնագիտությամբ։





























