Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ 36 կուսակցությունների թույլ է տվել մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Դրանք տեղի կունենան մայիսի 14-ին։
Ընդհանուր ընտրություններում 600 պատգամավոր ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Թուրքիայի մեջլիսում ներկայացված են 10 տոկոսից ավելի ձայն հավաքած կուսակցությունները։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը թուրքական հեռուստաալիքների ուղիղ եթերում հրամանագիր էր ստորագրել այն մասին, որ երկրում համընդհանուր խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։





























