Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում հայտնի դարձավ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնության առաջին մեդալակիրները:
Ռուսաստանցի Եվգենիա Կանաեւան պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը օղակով եւ գնդակով վարժություններում: Երկու մրցաձեւերում էլ երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Դարիա Կոնդակովան:
Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը օղակով ցույց է տվել 94-րդ, գնդակով` 63-րդ, ժապավենով` 41-րդ, բազմամարտում`83-րդ արդյունքը:











