2011 թ. առաջին կիսամյակում Հայաստանի ոսկերչական ճյուղը թողարկել է 4.7 մլրդ դրամի արտադրանք, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 6.5 տոկոս: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Ընդ որում` արտահանման աճը կազմել է 5 տոկոս` 4.4 մլրդ դրամ:
Այսպիսով` ոսկերչական արտադրանքի մոտ 95 տոկոսն արտահանվում է:
Ըստ Հ. Միրզոյանի` ոսկերչական ոլորտում նկատվում է աշխուժություն, այն սկսում է վերականգնվել ճգնաժամից հետո, ինչին նպաստել են նաեւ այն հարկային արտոնությունները, որոնք անցյալ տարի տրվեցին ոլորտին` ավելացված արժեքի հարկից ազատում, շահութահարկի կանխավճարների վերացում:
Հ. Միրզոյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում ներկայում առկա են 31 ոսկերչական ընկերություններ:




























