ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 58 հարց, որից 55-ը չի զեկուցվում: Եվս 4 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              7. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              16. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

-              17. «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու, «Արտաշատ մայրաքաղաք» արգելոց պատմամշակութային մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին,

-              20. «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը հաստատելու և QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը սահմանելու մասին եւ այլ հարցեր: