ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով, հայտարարում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը։

«Մեր համոզմամբ, նրա կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում, Մինսկի խմբի շրջանակներում, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ պատասխանելով խնդրանքին՝ պարզաբանել Ղարաբաղում վերջերս անցկացված ընտրությունների առթիվ ռուսական դիրքորոշումը:

«Ռուսաստանի ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումը ուղղված էր բնակչության կյանքի համար նորմալ պայմաններ ստեղծելուն։ Միաժամանակ, Ռուսաստանն, ինչպես մնացած բոլոր երկրները, ԼՂ-ն անկախ պետություն չի ճանաչում»,- ասել է դիվանագետը։

ԼՂՀ-ում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 18-ին։