2011թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 16-ն ընկած հատվածում Հայաստանի ջրամբարներում 18 մարդ է խեղդվել, եւս 8-ը տուժել է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունում:

ԱԻՆ տվյալներով` ողբերգական միջադեպերի մեծ մասը` 7 դեպք, տեղի է ունեցել Սեւանա լճում: Շիրակի եւ Կոտայքի մարզերում տեղի է ունեցել 4-ական դեպք, Երեւանում` երկու դեպք, նույնքան էլ Լոռու, Տավուշի, Արագածոտնի մարզերում: Արմավիրի մարզում տեղի է ունեցել մեկ դեպք:

2009 թ-ին Հայաստանի ջրամբարներում խեղդվել է 20, տուժել` 28 մարդ, 2010-ին խեղդվել է 34, տուժել` 8 մարդ: