Թալիշական Tolishmedia ԶԼՄ-ն կասկածում է Ադրբեջանում պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆայի մահափորձի արծարծվող տարբերակին եւ Իրանի հանցակցությանը կատարվածին։
«Մուսթաֆային կրակել են Կալաշնիկով ինքնաձիգից։ Կրակահերթից հետո ողջ մնալն անհնար է։ Բայց չգիտես ինչու կրակել են մեկական կրակոցներով։ Տրամաբանությունն ասում է, որ եթե մարդասպանը պատգամավորին վերացնելու պատվեր էր ստացել, ապա Մուսթաֆան ինքն է նրան այդ հնարավորությունը տվել՝ դուրս թռչելով ավտոմեքենայից։ Հրաձիգը կարող էր զոհի հարցերը լուծել կրակահերթով։ Ինչո՞ւ է ուսին նշան բռնել։ Իսկ հետո էլ կրակել ոտքին։ Եվ հրաձիգն էլ պատգամավորին մոտ տարածությունում է գտնվել»,- նշել է ԶԼՄ-ն։
ԶԼՄ-ն հարց է տալիս, թե ինչու է հրաձիգը այդքան հեշտ բաց թողել զոհին։ «Եվ մի՞թե իրանական պրոքսի կամ հատուկ ծառայությունները պատգամավորի՝ Իրանի երդվյալ թշնամու սպանության համար ուղարկել են պատահական մեկին ափշերոնյան գյուղից, որը հազիվ է սովորել, թե ինչպես վարվի Կալաշնիկով ինքնաձիգի հետ։ Համոզիչ չէ։ Գոնե այն պատճառով, որ պատահական դիլետանտը չէր կարող այդքան հեշտ հեռանալ հանցագործության վայրից եւ անհետանալ Բաքվում, որը մի մեծ բարոխցիկ է հիշեցնում։ Դատելով անհետացումից՝ պրոֆեսիոնալ է աշխատել։ Այդ դեպքում ինչո՞ւ նա չի սպանել պատգամավորին։ Ավելի ճիշտ՝ արել է ամեն ինչ, որպեսզի նա ողջ մնա։ Իսկ գուցե պրոֆեսիոնալը հրաման է ստացել վախեցնել եւ չսպանել շիականության թունդ թշնամուն։ Կներեք, բայց դա Իրանի մասին չէ եւ ոչ էլ նրա հատուկ ծառայությունների, դատելով Մերձավոր Արեւելքում, ի դեպ՝ ինչպես նաեւ աշխարհում նրա գործողություններից։ Իրանցի հրաձիգները եւ մարդասպանները գործում են անխնա, հստակ եւ դիպուկ։
Ծագում է երկրորդ հարցը. իսկ գուցե մի ինչ-որ երրորդ ուժ է փորձել վատություն անել Իրանին՝ խորացնելով Բաքվի եւ Թեհրանի միջեւ վատ հարաբերությունները։ Բայց այդ դեպքում երրորդ ուժը, որքան էլ տարօրինակ է, նույնպես պարտավոր էր վերացնել պատգամավորին՝ զայրույթի նոր ալիք բարձրացնելով ադրբեջանական հասարակությունում։ Թե չէ՝ ինչի՞ համար էր հարձակումը։ Երրորդ ուժը շահագրգռված չէր Մուսթաֆային եւ այլ քննադատների վախեցնելով։
Իսկ գուցե սցենարի հեղինակների մոտ ինչ-որ բան մինչեւ վերջ չի՞ ստացվել։ Գուցե ինչ-որ բան «թարս» է գնացել։ Կուտակվել են չափից շատ հարցեր եւ անորոշություններ»,- գրել է պարբերականը։





























