Քենիացի վազորդ Պատրիկ Մակաուն դարձել է Բեռլինյան միջազգային 38-րդ մարաթոնի հաղթողը` սահմանելով աշխարհի ռեկորդ: 42 կմ 195մ-ն նա հաղթահարել է 2 ժամ 3 րոպե 38 վայրկյանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախկին ռեկորդը պատկանում էր եթովպացի Հայլե Գեբրեսելասիեին (2:03.59) եւ սահմանվել էր դարձյալ Բեռլինում` 2008 թվականին:
Այս տարի դասական մարաթոնյան մրցավազքին մասնակցել է ավելի քան 40 հազ. մարդ:




























