Սամարղանդում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են  երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը, ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակներում տեղի ունեցած զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ: Կարեւորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածություններին համապատասխան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին։