Սնվելու որակի եւ մտավոր առողջության միջեւ ուղիղ կապ կա։ Արագ սնունդով սնվող դեռահասներն ավելի հաճախ են մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունենում, հայտնում է «Կոմպյուլենտան»՝ վկայակոչելով PLoS One ամսագրում հրապարակված, ավստրալացի գիտնականների հետազոտությունները։

2005-2007 թվականներին անցկացված ուսումնասիրությունների ընթացքում վերլուծության են ենթարկվել 11-18 տարեկան 3 հազար ավստրալացի տղաների դիետաներն ու հոգեկան առողջությունը։ Որքան ճիշտ են սնվել նրանք 2005-ին, այնքան ավելի լավ է եղել նրանց հոգեբանական վիճակը 2007-ին;