Իրանն ադրբեջանցի 4 դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 

«Մեր երկրի դեմ այս քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։  

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել այն մասին, որ  Թեհրանում Ադրբեջանի դեսպանատնից երկու եւ Թավրիզի գլխավոր հյուպատոսությունից երկու դիվանագետներ Իրանի իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա են հայտարարվել: