Մենք մեծ ներուժ ենք տեսնում Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նման ներուժը կապված է Ադրբեջանի աշխարհագրական դիրքի, դրա տնտեսության կառուցվածքի, արտաքին առևտրի, զարգացման ծրագրերի հետ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կհասնի 5 միլիարդ դոլարի։

Նկատենք, որ ԵԱՏՄ-ն կազմում է նաև Հայաստանը։