Երեւանի Ազատության հրապարակում ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում, ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ինքը ՀԱԿ-ի անունից զանգահարել է Դավիթ Հարությունյանին (նա ՀԱԿ-իշխանություն երկխոսության կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավարն է), առաջարկելու համար շարունակել առկախված երկխոսությունը:
Սակայն, Զուրաբյանին չի հաջողվել կապվել Դավիթ Հարությունյանի հետ, քանի որ նա Հայաստանում չէ: ՀԱԿ-ի համակարգողն իրենց առաջարկը փոխանցել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին, ով խոստացել է այն փոխանցել Դավիթ Հարությունյանին:
ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ դեռ նորություն չկա իշխանություններից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ից իր աշխատանքն է սկսում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, իսկ Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն է: Հետեւաբար, Դավիթ Հարությունյանն, ամենայն հավանականությամբ, Հայաստան կվերադառնա ԵԽԽՎ նստաշրջանի ավատրից` հոկտեմբերի 7-ին:
Նշենք, որ ՀԱԿ-ն առկախել էր իշխանությունների հետ երկխոսությունը` ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան ԱՌաքելյանի ձերբակալությունից հետո: ՀԱԿ-ը Տիգրանին համարում է քաղբանտարկյալ եւ հայտարարել է, որ երկխոսությունը հնարավոր է միայն նրան ազատ արձակելուց հետո:




























