Երկխոսություն սկսելու նպատակը եղել է արաբական սցենարներից խուսափելու ցանկությունը: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարել է ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` լրագրողների ու քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ:
«Երկխոսությունը սկսելու նպատակը ի սկզբանե պարզ էր` իշխանությունն էլ, մենք էլ գիտենք, որ երկրում կան լրջագույն խնդիրներ, որ խուսափենք արաբական սցենարներից:
Եթե մենք ուժ չլինենք, գործոն չլինենք, ոչ ոք մեզ հետ այս երկխոսությունը չէր սկսի:
Եթե մեր թիկունքին ուժ չլիներ, ոչ ոք, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ Վարդան Օսկանյանը մեզ հետ հաշվի չէին նստի: Առանց ժողովրդի մենք ոչինչ ենք»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ՀԱԿ-ն առկախել էր, հայտարարելով, որ դա պայմանավորված է ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությամբ, ում ՀԱԿ-ը համարում է քաղբանտարկյալ: Երկխոսության օրակարգում ենաեւ արտահերթ ընտրությունները:
Օրերս ՀԱԿ-ը կրկին իշխանություններին երկխոսությունը վերսկսելու առաջարկ է արել:




























