Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով պետական այցով ժամանել է Բաքու, հայտնում է АЗЕРТАДЖ-ը։
Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Էրդողանին դիմավորել է պատվո պահակախումբը։ Թուրքիայի նախագահին և նրա կնոջը՝ Էմինեին օդանավակայանում դիմավորել են ԱՀ առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և պաշտոնատար այլ անձիք։





























