«Մեր այսօրվա կառավարիչները իրենց ծրագրում արձանագրել են թե՛ Հադրութի, թե՛ Շուշիի դեօկուպացիոն այդ դրույթը, և, հատկապես՝ «անջատում հանուն փրկության»: Այդ տեսությունն են արձանագրել, այսինքն դավանել են դա: Եվ եթե ինչ-ինչ անբացատրելի պատճառներով հրաժարվում են իրենց ծրագրից, նշանակում է իրենք իրենց են ընդդիմանում»,- Alpha News-ի եթերում ասել է Բագրատ սրբազանը:

Սրբազանի կարծիքով՝ մշտնջենական հարց է այն, որ բարդ ժամանակներում հասարակության մի մասն առհասարակ անտարբեր է լինում խնդիրներին։

«Նայենք 30 տարի հետ, մեր դժվար, բայց հերոսական օրերին, որոնք, ի դեպ, պետք չէ պախարակել՝ ասելով «մութ ու ցուրտ», այդ օրերում էլ է նույնը եղել։ Տարբեր իրականություններ էին գործում։ Ժողովրդիների պատմությունում հաղթում է նա, որի փոքր մասի որակը զորացած է, եւ որին հետեւում է լայն զանգվածը։ Ինչպես դեղձն ունի կորիզ, այդպես էլ հասարակությունն ունի պինդ կորիզ, որն ի վերջո դառնում է հաղթանակ եւ նպատակներ է իրագործում ամբողջ ժողովրդի կողմից»,- ասաց նա։