Ռումինիան աջակցել է Հայաստանին` ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության ծրագրի (IPAP) իրագործման հարցում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն:
Նա հիշեցրել է, որ 2007-ին Ռումինիան օգնել է Հայաստանին ռազմական հայեցակարգի մշակման աշխատանքներում: Դեսպանի խոսքով, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ լավ հարաբերություններ են ձեւավորվել, ռումինական կողմն աջակցել է նաեւ պաշտպանական ոլորտի բյուջեի ձեւավորման գործում:
«Մենք նաեւ Ռումինիայի կրթական հաստատություններում հայ զինծառայողների վերապատրաստման առաջարկ ենք արել»,- ասել է նա:
IPAP-ի (Individual Partnership Action Plan) շրջանակներում, ըստ որի զարգանում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը, արդեն իրականացվել է մի քանի փուլերով: Ծրագիրը ստորագրվել է 2005-ին:




























