Առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կառանձնանան բավականին սուր ինտրիգով, որը կարտահայտվի Հայաստանի` երեք նախագահների իշխանության համար պայքարով: Այդ մասին, հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում  հայտարարեց անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

«Երեք նախագահները ժամանակին ակտիվ մասնակցել են ղարաբաղյան շարժմանը: Առաջինը` Լեւոն Տեր- Պետրոսյանը,  եղել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ: Երկրորդ եւ երրորդ նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ղեկավարել են ԼՂՀ Պատպանության   եւ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեները: Ինտրիգն այն է, որ Հայաստանի անկախության 20-րդ տարում առաջին նախագահը ձգտում է վերականգնել  1998 թվականին կորցրած իշխանությունը, երկրորդը ձգտում է ռեւանշի, երրորդն էլ փորձում է դիմակայել այդ ամենին»,- հայտարարեց Դալլաքյանը;

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ըտնրությունները կկայանան 2012 թվականի մայիսին, իսկ նախագահական ընտրությունները` 2013 թվականին փետրվարին: