Facebook սոցիալական ցանցում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի էջը փակվել է հաքերների գրոհի հետեւանքով:

Սահակաշվիլիի մամուլի ծառայության ղեկավար Նատյա Բանձելաձեն լրագրողներին հայտնել է, որ օգտագործողների բողոքները, որոնք ստացվել են մի քանի ժամ շարունակ, կեղծ են եղել, դա հաքերների կողմից ուղարկված վիրուս էր:

Վրաստանի նախագահի աշխատակազմը չի բացառում, որ հաքերային գրոհը կապ ունի այն հայտարարության հետ, ըստ որի հոկտեմբերի 7-ին այդ էջում կտեղադրվի Թբիլիսիի Ազատության հրապարակում Սահակաշվիլիի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ելույթների ուղիղ հեռարձակման հղումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ներկա պահին, Facebook-ում Սահակաշվիլիի էջն արդեն փակվել է կայքի ադմինիստրացիայի կողմից:

Սահակաշվիլիի վարչակազմում նշել են, որ էջը ստեղծվել էր մի քանի օր առաջ եւ երկրի նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել այդ էջի հվումը: