SoftBank տեխնոլոգիական եւ ֆինանսական կորպորացիայի ղեկավար, ճապոնացի միլիարդատեր Մասայոսի Սոնը հայտարարել է «աշխարհը նվաճելու» պլանների մասին արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ։ Այս մասին տեղեկացրել է «Газета»-ն՝ հղում կատարելով Fortune պարբերականին։

«Ես շատ բան եմ արել, շատ սխալներ եմ գործել ԱԲ ոլորտում իմ ներդրումների հարցում, դրանց մի մասն ինձ ամաչեցնում է մինչեւ հիմա։ Բայց շատ անհաջողությունների շարքում կան նաեւ մի քանի կոկոններ, որոնք կբացվեն շատ շուտով։ Ի վերջո, մենք կկառավարենք աշխարհը»,- նշել է նա։

Սոնը խոստովանել է, որ  չաթ-բոթի երկրպագու է եւ կարծում է, որ ԱԲ-ն կօգնի ճապոնական տեխնոլոգիական ընկերությանը հաղթահարել ճգնաժամի շրջանը։

«Ես շփվում եմ ChatGPT-ով ամեն օր։ Շփվում եմ նաեւ OpenAI-ի հիմնադրի՝ Սեմ Ալթմանի հետ գրեթե ամեն օր»,- նշել է գործարարը։ SoftBank-ի հիմնադիրն ավելացրել է, որ կորպորացիան այժմ իրեն «ավելի ագրեսիվ է պահելու» շուկայում։

SoftBank-ը պատրաստվում է Arm չիպերի բրիտանական արտադրողի, որը մտնում է ճապոնական հոլդինգի մեջ, բաժնեթղթերի հրապարակային տեղակայման։ Ճապոնացի գործարարի տարբերակով՝ չիպերի արտադրողների նկատմամբ հետաքրքրությունն ավելանալու է  գեներատիվ ԱԲ-ի զարգացման շնորհիվ։

Arm-ը գերիշխում է բջջային չիպերի շուկայում, եւ գրեթե յուրաքանչյուր չիպ սմարթֆոնների համար օգտագործում է այն։ SoftBank-ը Arm-ը գնահատում է 10 դոլար։

Հունիսի կեսին ԱԲ տեխնոլոգիաների աջակցության օգտին է արտահայտվել Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը։ Նա նշել է, թե ինչպես են այդ տեխնոլոգիաներն արդեն օգտագործում Apple գաջեթների տերերն իրենց ամենօրյա կյանքում։