Նշվել է, որ Արցախում ապագա հանրաքվեն հարցերի սահմանափակում պետք է չունենա, բայց դա ե՞րբ է տեղի ունենալու: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, բանակցային խոսակցական լեզվում ի հայտ է եկել «նեվերենդում» տերմինը, նկատի ունենալով, այդ հանրաքվեն երբեք տեղի չի ունենալու, որովհետեւ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում, իսկ Ադրբեջանը ընդհանրապես չի ուզում, որ այդ հանրաքվեն տեղի ունենա. «Եթե նայենք փոխզիջման տրամաբանությանը, այն, ինչը ակնկալվում է հայկական կողմից զիջել, դա այսօր է, այն, ինչ ակնկալվում է, որ Ադրբեջանը պետք է զիջի, վաղն է կամ մյուս օրը, կամ էն մյուս օրը, կամ էլ երբ լինի: Սա շատ կարեւոր է: Դրա համար Կազանում տարածքների վերադարձը նախատեսում էր ոչ թե միանգամից, այլ 5+2-ով, բայց Ադրբեջանը դա մերժեց: Ու միջազգային հանրությունը չասաց՝ այ, եթե դու մերժում ես, ես էլ ճանաչում եմ Ղարաբաղի անկախությունը»,-ասաց Փաշինյանը: