Հերթական անգամ, երկու ամսով երկարաձգվել է ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը:

Այսօր` հոկտեմբերի 5-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանըբավարարել է Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը եւ ՀԱԿ-ի եւս 6 ակտիվիստներ ոստիկանություն բերման է ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Այնուհետ ակտիվիստներից  6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է միայն Տ. Առաքելյանը:

Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

ՀԱԿ ակտիվիստի կալանավորումը հիմք հանդիսացավ, որ ՀԱԿ-ը առկախի երկխոսությունը իշխանությունների հետ: