Ռուսաստանից Հայաստան մայրուղային գազատարի վրացական հատվածը վաճառելու Վրաստանի ցանկության մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Այս մասին վրացական «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին: Նրա խոսքով, գազատարի բաժնետոմսերը սիրով կվաճառեն մարսեցիներին, եթե նրանք ավելի շատ վճարեն:
Միաժամանակ, նախարարը նշել է, որ անկախ նրանից, թե ով կլինի գնորդը, գազատարի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կմնա պետության ձեռքին: «Կվաճառվի բաժնետոմսերի 24 տոկոսը»,- հայտարարել է նա:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը շուտով փոփոխություն կկատարի «Պետական սեփականության մասին» օրենքում, որով սահմանվում է ռազմավարական օբյեկտների ցանկը: Դրանից հետո նախատեսվում է վաճառել երկաթուղու եւ էներգահամակարգի ձեռնարկությունների ակցիաների մի մասը:



























