Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։

Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել եւ ազատ արձակել։

Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաեւ հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը եւ եւս երեք հոգի։