Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի հայտը` հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում հայտարարել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ իրենք հայտը ներկայացրել էին նախքան շուրջօրյա ակցիաները:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է 7-օրյա բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին: Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում: