Իրանը հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդման մասին։ Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Ահմադրեզա Ռադանը՝ մեկնաբանելով Մոսկվա այցը, հաղորդում է Mehr-ը։
Ռադանը հայտնել է, որ այդ փաստաթղթի համաձայն՝ Իրանի ոստիկանությունը եւ Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերը կամրապնդեն երկկողմ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։
Նա հավելել է, որ Իրանը նարկոթրաֆիքի դեմ պայքարում արժեքավոր փորձ է ձեռք բերել։




























